Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում մայիսի 19-ի առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Vesti.Az»-ը` վկայակոչելով հանրապետական սեյսմիկ ծառայութունը:
Երկարշարժի ուժգնությունը ժամը 7-ի սահմաններում եղել է 3,5 բալ, ժամը 8.18-ի սահմաններում` 3,1 բալ: Էպիկենտրոնը գտնվել է Զակատալա քաղաքից 14 կմ հարավ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մայիսի 18-ին Ադրբեջանում տեղի էր ունեցել 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը դարձյալ Զակատալիի մոտ էր: Ստորերկրյա ցնցումները զգացվել էին նաեւ Ղարաբաղում եւ Հայաստանում:



























