Մեքսիկացի լրագրող Մարկո Անտոնիո Գարսիային ուրբաթ սպանված են գտել Սոնոր նահանգի ավտոճանպարհներից մեկի վրա: Լրագրողն ավելի վաղ առեւանգվել էր անհայտ անձանց կողմից: Ամեն ինչ վկայում է  այն մասին, որ նա թմրամաֆիայի զոհ է դարձել, հաղորդում է  latindex.ru-ն:

39-ամյա լրագրողի խոշտանգված մարմինը եւ նրա վրա ամրացված սպառնալից  «նարկոուղերձը» գտնվել են  Սան Խոսե դե Գուայմես բնակավայրի մոտ:

Գարսիան Մեքսիկայում այս տարի սպանված  յոթերորդ լրագրողն է: Այս երկրում 2000 թ-ից ի վեր կազմակերպված հանցավոր խմբավորումների զոհ է դարձել ԶԼՄ-ների 80 աշխատակից, եւս 14-ն անհետ կորած է համարվում: