Մայիսի 18-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Կոմիտասի պողոտայի 38 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 23-ամյա Նիկոլայ Ա.-ին, որը մարտի 30-ից հետախուզվում էր ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ Երեւան քաղաքի դատախազություն:

Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 18-ի երեկոյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան են տեղափոխել 39-ամյա Գուրգեն Գասպարյանին, որը 2010 թ. հոկտեմբերի 15-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: