Երեւանի կենտրոնն այսօր վաղ առավոտից փակ է, ինչի հետեւանքով երթեւեկությունը կաթվածահար վիճակում է։
NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, կենտրոնական փողոցների փակ լինելու պատճառով կիլոմետրանոց խցանումներ են նաեւ Մոնթե Մելքոնյան փողոցում, Կիեւյան կամրջի վրա, Բաղրամյան պողոտայում։
Նշենք, որ Երեւանում անցկացվում է միջազգային հեծանվավազքի մրցաշար, ինչի հետեւանքով գործում են երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։





























