Մայիսի 18-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աչաջուր գյուղի երեք բնակիչներ՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել են իրենց տան բակում վայր ընկնելու հետեւանքով:

Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի վերին հատվածում` սարամիջյան հողային ճանապարհին, 46-ամյա Գրիշա Ղ.-ի վարած «ՈւՐԱԼ-43203» մակնիշի ավտոմեքենան ընկել է սահքի մեջ, ինչի հետեւանքով էլ ուղեւորները ցատկել են մեքենայի բեռնախցիկից եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: