Մայիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ագարակ-Մեղրի ճանապարհի 1-ին կմ-ում շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 18-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մայիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Ոսկետափ ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել է: Պատահարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերում էլ կատարվում է քննություն: