Իտալիայի հարավային մասում գտնվող Բրինդիզի քաղաքում մայիսի 19-ի առավոտյան պայթյուն է որոտացել, որի արդյունքում առնվազն մեկ մարդ զոհվել է, եւս յոթը` վիրավորվել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Ֆրանչեսկա Ֆալկոնեի անվան սոցիալական եւ զբոսաշրջության ոլորտի աշխատակիցներ նախապատրաստող քոլեջի կողքի աղբամանում եւ պայթել է տեղական ժամանակով ժամը 8-ի սահմաններում, երբ ուսանողները գնում էին դասերի:
Տուժածներից երկուսը ծանր վիճակում են: Դեպքի վայր են ժամանել մարզային իշխանության ղեկավարները:




























