ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 13-ին հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ լրացուցիչ նյութեր հրապարակելու հնարավորությունը։
«Վերադառնալուն պես կուսումնասիրեմ այդ հարցը», — նշել է նա։
Թրամփն այսպես է արձագանքել լրագրողի այն հարցին, թե արդյոք նախագահը մտադիր է ընդառաջել զոհվածների հարազատների խնդրանքին և հրապարակել ահաբեկչության վերաբերյալ նոր փաստաթղթերը։





























