Asal Araştırma հետազոտական ընկերության հրապարակած «Ո՞վ է Թուրքիայի բարեկամը, իսկ ով՝ թշնամին» հարցման համաձայն՝ թշնամի ընկալվող երկրների ցանկը գլխավորում են Իսրայելը, ԱՄՆ-ն և Հունաստանը։ Իսկ որպես բարեկամ երկրներ առաջատարների շարքում են Ադրբեջանը, Ճապոնիան և Չինաստանը։

Asal Araştırma-ն ներկայացրել է փետրվարի 13-ից 21-ը 26 քաղաքներում 2,015 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները։

Մասնակիցներին տրվել է հետևյալ հարցը. «Ինչպե՞ս եք գնահատում հետևյալ երկրների հարաբերությունները Թուրքիայի հետ»։

Հարցվածների 83%-ն Իսրայելին համարում է թշնամի։ ԱՄՆ-ն թշնամի համարողների մասնաբաժինը կազմել է 74,6%: Նույն հարցման համաձայն՝ Իրանին թշնամի է համարում 51,7%-ը։

Բարեկամ երկրների ցանկում առաջին տեղում Ադրբեջանն է՝ 66%-ով։ Ադրբեջանին հաջորդում են Ճապոնիան (58,4%) և Չինաստանը (49,5%): Ընդ որում, հարցվածների 38%-ը Չինաստանին համարում է թշնամի։

 Հարցման արդյունքները

Իսրայել - բարեկամ՝ 7,2% / թշնամի՝ 83% / կարծիք չունեմ՝ 9,8%

ԱՄՆ - բարեկամ՝ 18% / թշնամի՝ 74,6% / կարծիք չունեմ՝ 7,4%

Հունաստան - բարեկամ՝ 25,9% / թշնամի՝ 61,5% / կարծիք չունեմ՝ 12,6%

Իրան — բարեկամ՝ 26,3% / թշնամի՝ 51,7% / կարծիք չունեմ՝ 22%

Ռուսաստան - բարեկամ՝ 38,5% / թշնամի՝ 46% / կարծիք չունեմ՝ 15,5%

Ֆրանսիա - բարեկամ՝ 39,6% / թշնամի՝ 48,4% / կարծիք չունեմ՝ 12%

Գերմանիա - բարեկամ՝ 46% / թշնամի՝ 42,3% / կարծիք չունեմ՝ 11,7%

Իտալիա - բարեկամ՝ 47,2% / թշնամի՝ 40,5% / կարծիք չունեմ՝ 12,3%

Չինաստան - բարեկամ՝ 49,5% / թշնամի՝ 38% / կարծիք չունեմ՝ 12,5%

Ճապոնիա — բարեկամ՝ 58,4% / թշնամի՝ 26,6% / կարծիք չունեմ՝ 15%

Ադրբեջան — բարեկամ՝ 66% / թշնամի՝ 20,5% / կարծիք չունեմ՝ 13,5%.