Սեպտեմբերի 14-ին Երևանում մեկնարկել է Ազգային ժողովի առաջին քառօրյա նիստը։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ վեց հարց։ Դրանց թվում են՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների, մյուս կողմից՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից վերահսկվող միջազգային մատակարարումների կազմակերպման և իրականացման կարգի մասին պայմանագրի վավերացումը։