Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհին, Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելով հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։




























