Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանն Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում ակցիա է իրականացրել՝ ի աջակցություն Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի։

Նիստի ընթացքում ԱԺ խոսնակ Ռուբեն Ռուբինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այսօր Ավետիսյանի ծննդյան օրն է, և գործընկերներին առաջարկել է ծափահարություններով շնորհավորել նրան։

Այդ պահին նա տեղից բարձրացել է և վեր պարզել Լևոն Մնացականյանի դիմանկարով պաստառը, որի վրա նշված է եղել, որ այսօր լրանում է նաև պաշտպանության նախկին նախարարի ծննդյան օրը։

Բացի այդ, Ավետիսյանը կրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ այլ ռազմագերիների պատկերներով շապիկ։