Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ:

Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: