Մեկնարկել են Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկի շինարարական աշխատանքները, որը միմյանց կմիացնի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի 269 մետրանոց նոր կամուրջ, իսկ Իսակովի և Արշակունյաց պողոտաներում՝ նոր ճանապարհային հանգույցներ, այդ թվում՝ թունելային անցում և շրջանաձև երթևեկություն։Ճանապարհային ամբողջ համակարգի երկարությունը՝ իջատեղերով և երկրորդային ճանապարհներով, կկազմի 6.6 կմ։ Հիմնական հատվածը կունենա վեց երթևեկելի գոտի։

Սա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է և Երևանի ճանապարհային ցանցում նոր, մեծածավալ կապ։