Սիրիական Դեյր Զորում ռազմական հետախուզության շենքի մոտի պայթյունը խլել է 7 մարդու կյանք, հարյուրից ավելին վիրավորվել են:

Ինչպես AFP-ին հղում անելով տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, պայթել է ավտոմեքենա, որի ներսում  շուրջ  500  կգ պայթուցիկ է եղել:

Reuters-ը ճշտում է. Պայթյունն իրագործել է մահապարտ-ահաբեկիչը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, սիրիական Դեյր Զոր քաղաքի ռազմական հետախուզության շենքի մոտ մայիսի 19-ին հզոր պայթյուն է որոտացել: Զոհերի եւ վիրավորների թիվը չէր հաղորդվում: