Ռուսաստանը միայն կողջունի քաղաքացիական տնտեսական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները դադարեցնելու վերաբերյալ Կիևին ուղղված յուրաքանչյուր կոչը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիզելային վառելիքի դեֆիցիտը կապել էր ռուսական էներգետիկ օբյեկտների վրա ուկրաինական հարձակումների հետ և Վլադիմիր Զելենսկուց պահանջել էր դադարեցնել Ռուսաստանում գործող դիզելային գործարանների ուղղությամբ հասցվող հարվածները։

«Անշուշտ, կարելի է միայն ողջունել քաղաքացիական և տնտեսական ենթակառուցվածքների ուղղությամբ հասցվող հարվածները դադարեցնելու վերաբերյալ Կիևին ուղղված ցանկացած կոչը», — ասել է Պեսկովը լրագրողներին։ Նա այսպես է արձագանքել այն հարցին, թե արդյոք Կրեմլում դրական քայլ են համարում Զելենսկուն ուղղված Թրամփի հորդորը՝ զերծ մնալ դիզվառելիք արտադրող ենթակառուցվածքներին հարվածելուց, և արդյոք դա նպաստում է ուկրաինական հակամարտության կարգավորմանը։