Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ութար-Պրադեշ նահանգում ավտովթարի հետեւանքով մահացել են նվազագույնը 16 մարդ, եւս 24-ը տուժել են:
Ինչպես «Սինհուա» գործակալությանը հղում անելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մահմեդական 80 ուխտավորներ տեղափոխող 54 տեղանոց ուղեւորատար ավտոբուսը բախվել է ճանապարհին կանգնած բեռնատարին: Մահմեդականներից գրեթե յուրաքանչյուրի մոտ շարժական գազօջախներ են եղել` կերոսինով կամ գազով լցված, որը վերցրել էին ճանապարհին կերակուր պատրաստելու համար: Այդ պատճառով էլ բախվելուց հետո ավտոբուսում ուժեղ հրդեհ է բռնկվել:
Ոմանց հաջողվել է դուրս պրծնել ավտոբուսի հետեւի դռնից, սակայն մեծ մասը չեն կարողացել դուրս գալ ծռմռված ավտոբուսից:
Միջադեպի հանգամանքները պարզվում են:




























