ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ 

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։ 

Ռուբեն Ռուբինյանը և Մարգ Մարդիսալու-Կահարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։ 

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգին և դրա շրջանակում համագործակցության ընդլայնմանը։