Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։ Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՔԿԾ-ից:

2026 թվականի օգոստոսին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և տարածքային բաժինների, հատուկ նշանակության բաժնի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝

  • 53,61գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ,

  • 32,8մլ թմրամիջոցի նմանվող հեղուկ,

  • 127 բջջային հեռախոս,

  • 196 բջջային հեռախոսի պարագա,

  • 8 wi-fi սարք,

  • 24 կտրող-ծակող առարկա,

  • 115լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից: