Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը արձանագրություն է ստորագրել խորհրդարանը ցրելու մասին, որն անգամ մեկ օր էլ չի աշխատել:
Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանն ընտրվել էր մայիսի 6-ին, սակայն կուսակցությունները չեն կարողացել պայմանավորվել կառավարության ձեւավորման շուրջ:
Նոր արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 17-ին, հայտնում է polit.ru-ն: Ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնն զբաղեցնում է Հունաստանի Պետական խորհրդի նախագահ Պանայոտիս Պիկրամենոսը:
Հունաստանում քաղաքական ճգնաժամը հանգեցրել է եվրոյի անկմանը դոլարի նկատմամբ: ԵՄ-ում մտավախություն ունեն, որ Հունաստանը կորոշի դուրս գալ եվրագոտուց:




























