«Հանրապետություն» եւ Հայաստանի լիբերալ կուսակցությունների ՀԱԿ-ից դուրս գալը, հնարավոր է, էականորեն չի ազդի Կոնգրեսի գործունեության վրա, սակայն միտումն ինքնին յուրատեսակ տագնապի նշան է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօերն Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով ՀԱԿ-ից երկու կուսակցությունների հեռանալը:
Մարկարովի խոսքով` ՀԱԿ-ի շրջանակում որպես համախմբող գորոծոն է հանդես գալիս Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Վերջին մի քանի տարվա ընթացքում ՀԱԿ-ի շուրջ համախմբված ուժերը կամ կորցնում են հավատը առաջնորդի նկատմամբ, կամ ակնհայտ տարաձայնություններ են ունենում Կոնգրեսի ղեկվարության հետ: ՀԱԿ-ում որոշումների ընդունումը ուղղահայց եւ կենտրոնացված բնույթ ունի:
Ելնելով դրանից ու եղած էական տարաձայնություններից, ինչպես նաեւ որոշ ակնկալիքներ իրագործելու անհնարինությունից, այդ կուսակցությունները դուրս գալու որոշում կայացրեցին»:«Հաշվի առնելով, որ ՀԱԿ-ն արդեն կազմված է քաղաքական 16 ուժից, այդ երկուսի դուրս գալը, ընդ որում, մեկը` բավականին էական, մյուսը` ոչ մի էական ազդեցություն չունեցող, կարող է ազդեցություն չունենալ, սակայն ինքնին միտումը կարող է յուրօրինակ տագնապի նշան լինել Կոնգրեսի համար»,-ավելացրեց քաղաքագետը:Հայաստանում դժգոհ ընտրազանգվածի թիվը նվազում է, ինչի մասին են վկայում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Հարցը, թե կարող է արդյոք «Հանրապետություն» կուսակցության առաջնորդն իր շուրջը համախմբել հիմնական դժգոհ զանգվածին, բաց է մնում. «Պետք է ասել, որ նա հազիվ թե էական ռեսուրս ունենա նման գործառույթի իրագործման համար»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Հանրապետություն» եւ Հայաստանի Լիբերալ կուսակցությունները մայիսի 18 –ին հայտարարել էին ՀԱԿ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին:




























