Մահացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի հայրը՝ Ռոյ Բըրնհեմը։ Այս մասին, Sky News-ի փոխանցմամբ, հայտնում է Դաունինգ սթրիթի մամուլի ծառայությունը։

Մեծ Բրիտանիայի վարչապետը չեղարկել է այսօրվա և վաղվա համար նախատեսված բոլոր միջոցառումները։

Այսօր երեկոյան նա պետք է հանդիպեր գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ելույթ ունենար Բրայթոնում անցկացվող Բրիտանական արհմիությունների կոնգրեսի համաժողովում։

Ռոյ Բըրնհեմն ապրում էր ծերանոցում և տառապում էր Ալցհայմերի հիվանդության ծանր ձևով։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ առաջ տված հարցազրույցում Բըրնհեմը նշել էր, որ թոշակառու հեռախոսային ինժեներ հայրը առողջական վիճակի պատճառով այդպես էլ չիմացավ, որ որդին պատրաստվում է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը։

Ավելի վաղ նա խոսել էր նաև սոցիալական ապահովության համակարգը բարեփոխելու իր մտադրության մասին՝ նշելով, որ այդ որոշումը մասամբ պայմանավորված էր հոր հիվանդության հետ կապված անձնական փորձով։