ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի իռլանդական վիսկիի նկատմամբ մաքսատուրքը: Դրա մասին նա հայտարարել է նախքան իր ընտանիքին պատկանող գոլֆի ակումբում անցկացված Իռլանդիայի բաց առաջնության հաղթողին գավաթը հանձնելը։

Սպիտակ տան ղեկավարը նշեց, որ Վաշինգտոնի սահմանած 10-տոկոսանոց մաքսատուրքը չեղարկելու խնդրանքով իրեն, մասնավորապես, դիմել էին Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը և իռլանդացի առաջատար գոլֆիստ Շեյն Լոուրին, հաղորդում է DW-ն։ «Բոլորն ինձ անհանգստացնում էին։ Եվ ես ասացի. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ես կչեղարկեմ իռլանդական վիսկիի մաքսատուրքերը»»,- նշել է Թրամփը։