Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ծրագրում է ամրապնդել իր դիրքերը Կենտրոնական Ասիայում։ Դրա համար միավորումը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը դաշինքից դուրս գտնվող երկրների, մասնավորապես՝ Ուզբեկստանի հետ, «Известия»-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Ռուսաստանցի փորձագետ Դմիտրի Սիդորովը պարզաբանել է, որ ՀԱՊԿ-ի համար Ուզբեկստանի հետ կապերի ամրապնդումը կարևոր է Հայաստանի մասնակցության սառեցման պատճառով, քանի որ կազմակերպությանն անհրաժեշտ է ցուցադրել իր ներուժը։
2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կազմակերպությունում մասնակցությունը սառեցնելու մասին՝ ՀԱՊԿ-ին մեղադրելով անգործության մեջ։ Մայիսին Երևանը դադարեցրեց անդամավճարների վճարումը, իսկ արդեն 2026 թվականի հունիսին Փաշինյանը չբացառեց կառույցից վերջնական դուրս գալու հնարավորությունը։
Հեռանկարում Երևանի՝ արևմտյան կառույցների հետ ռազմական համագործակցության կուրսը կխորանա, կարծում է Դմիտրի Սիդորովը։ «Առաջին հերթին կշարունակվեն արևմտյան սպառազինությունների գնումները և ՆԱՏՕ-ի չափանիշներին անցումը»,- նշել է նա։





























