Ուկրաինան գործընկերներին առաջարկել է Ռուսաստանի հետ ապահովել այնպիսի պայմանավորվածություն, որը կկասեցնի կենսական ենթակառուցվածքների ոչնչացումը։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Սննդամթերքը, էներգետիկան և կյանքի ապահովման մյուս հիմնարար տարրերը պետք է լինեն պաշտպանության ներքո, իսկ ռուսական հարվածները նախևառաջ ուղղված են հենց դրանց դեմ։
Ամեն օր թիրախ են դառնում ուկրաինական էներգետիկ օբյեկտները, նավահանգստային ենթակառուցվածքը, լոգիստիկան, նույնիսկ սննդամթերքի և դեղագործական ապրանքների պահեստները։ Ուկրաինան վստահ չէ, որ Ռուսաստանը ցանկություն ունի պահպանելու որևէ պայմանավորվածություն։
Եթե գործընկերները պատրաստ են ապահովել մեր էլեկտրաէներգետիկային, այլ էներգետիկ օբյեկտներին, կենսական ենթակառուցվածքին չհարվածելու Ռուսաստանի իրական պատրաստակամությունը, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք ապահովել մեր կողմից հարվածների բացակայությունը։ Որպեսզի դա լինի հուսալի, երկարաժամկետ և իրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի վրա, այլ ոչ թե տապալվի, երբ ռուսներն անցկացնեն իրենց «ընտրությունները» և հենց այդ պահին ստանան բենզինի և դիզելի շուրջ լարվածության թուլացում, պատերազմը պետք է ավարտել։ Կենսական ենթակառուցվածքների վերաբերյալ լարվածության թուլացմանն ուղղված քայլը կարող է լինել դեպի խաղաղություն առաջին քայլը։ Գործընկերներից ակնկալում ենք կոնկրետություն»,- նշել է Զելենսկին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են հարվածներ չհասցնել էներգետիկ օբյեկտներին:





























