Արհեստական բանականության կողմից աշխարհի զավթումը, մարդկության ոչնչացումը և մնացած ամեն ինչ՝ դա ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ է։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հենց նոր հայտարարեց, որ Չինաստանը բացարձակապես ոչինչ չի անելու, որպեսզի խոչընդոտի արհեստական բանականության զարգացմանը կամ դրա ապագային։ Google-ը վերջերս հայտարարեց, որ ցանկանում է հսկայական գործարան կառուցել Ֆինլանդիայում, և այս ամենը՝ այն պատճառով, որ նրանց համար չափազանց դժվար է թույլտվություններ ստանալ Միացյալ Նահանգներում։ Դա ինձ չի բավարարում, և ես ցանկանում եմ, որ նրանք փոխեն իրենց մտածելակերպը։
Արհեստական բանականությունն ու տվյալների մշակման կենտրոնները կդառնան պատմության մեջ տնտեսական զարգացման ամենամեծ շարժիչը՝ ավելի հզոր, քան նավթը, ոսկին, ադամանդը կամ նույնիսկ համացանցը։ Այն չեն կանգնեցնի կործանարար ուժերը Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում»,- նշել է նա։





























