Անոտք եւ անձեռք ֆրանսիացի Ֆիլիպ Քրուազոնը Պապուա-Նոր Գվինեայից լողալով հասել է Ինդոնեզիա:
«Շատ, շատ դժվար էր», - պատմել է Ֆիլիպ Քրուազոնը, որն իր լողորդությունը ավարտել է 7.5 ժամում` ի հեճուկս ուժեղ քամու եւ հոսանքին հակառակ լողալուն:
Պապուա-Նոր Գվինեայի Վութունգ գյուղից մինչեւ Ինդոնեզիայի Պասար Սկոու բնակավայրերի միջեւ ընկած քսան կիլոմետրանոց հատվածը արտասովոր լողորդի ոդիսականի Օվկիանոսա-ասիական փուլն է: Նշված չորս փուլերից առաջինում նրա հետ լողացել են հեռու տարածությունների ֆրանսիացի լողորդ Առնո Շասերին եւ Պապուա-Նոր Գվինեայի բնակիչ` Զեթ Թամփա անունով, գրում է utro.ru-ն:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, ապրիլի վերջին Ֆիլիպ Քրուազոնը, որը լողալով անցել է Լա Մանշը, հայտարարել էր մոլորակի հինգ մայրցամաքների միջեւ եղած նեղուցները նվաճելու մտադրության մասին։ Ամառվա ընթացքում նա ծրագրում է հաղթահարել Կարմիր ծովը, Ջիբրալթարի նեղուցը, Բերինգի նեղուցը։ Չորրորդ մեկնարկը պիտի սկսվի Ռուսաստանից՝ 2012 թվականի օգոստոսին։ Ավարտը նախատեսված է օգոստոսի կեսերին:
Ֆրանսիացու չանդամահատված ոտքին ամրացվում են հատուկ լողաթիակներ, որի շնորհիվ լողի ժամանակ նրա արագությունը երկու անգամ քիչ է, քան սովորական լողորդներինը:
Քրուազոնի ձեռքերն ու ոտքերը մասնակիորեն անդամահատվել էին դժբախտ պատահարից հետո։ Նա իր տան տանիքին հեռուստատեսային արբանյակ տեղադրելիս էր եղել, եւ էլեկտրական թույլ միացման հետեւանքով հրաշքով էր ողջ մնացել:




























