Մասնավոր «Dragon» տիեզերանավին ոչ մի կերպ չի հաջողվում ուղեւորվել տիեզերք. մայիսի 19-ին նախատեսված թռիչքը կրկին անգամ հետաձգվել է տեխնիկական պատճառներով:

«Falcon 9» հրթիռակիրը «Dragon» տիեզերանավով պետք է բաց թողնվեր Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով ժամը  04:55-ին (երեւանյանով` 12:55-ին): Սակայն գործընթացը դադարեցվել է` հրթիռի շարժիչներից մեկում ճնշման բարձրացման պատճառով:

«Dragon»-ի հաջորդ մեկնարկը նախատեսվում է մայիսի 22-ին: