Մայիսի 19-ին, ժամը 14.46-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Աշտարակ քաղաք Գրիբոյեդովի փողոցի թիվ 7 շենքի բնակիչ 68-ամյա Քնքուշ Հովսեփյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: