Միացյալ Նահանգները բավարար քանակությամբ ուղեծրային սպառազինություն ունի՝ իր զորքերը հակառակորդներից պաշտպանելու համար, հայտարարել է ԱՄՆ ՌՕՈւ նախարար Թրոյ Մեյնքը։

«Այժմ ԱՄՆ-ն ուղեծրում ունի տիեզերական վերահսկողության զենք, որը կարող է պաշտպանել զինված ուժերը թշնամական դերակատարներից», - ասել է Մեյնքը՝ դիմելով Օդային և տիեզերական ուժերի ասոցիացիային։

Նախարարի խոսքերը մեջբերում է Politico պարբերականը։