Երեքշաբթի առավոտյան նավթի գներն աճում են․ շուկայի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մերձավոր Արևելքի իրավիճակը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 107,44 դոլարով, ինչը 1,76 դոլարով (1,67%) բարձր է նախորդ փակման ցուցանիշից։ Երկուշաբթի օրը դրանք թանկացել են 1,07 դոլարով (1%)՝ հասնելով 105,68 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն ավելացել է 1,92 դոլարով (1,89%)՝ կազմելով 103,31 դոլար (մեկ բարելի դիմաց)։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր 1,34 դոլարով (1,3%)՝ հասնելով 101,39 դոլարի։