«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն հանդիպի ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Ո՛չ։ Հանդիպում տեղի չի ունենա», — նշել է նա։

Կարապետյանը նաև հավելել է, որ հռետորաբանության առումով Ազգային ժողովում որակական փոփոխություններ են նկատվում նախորդ գումարման խորհրդարանի համեմատ։ «Ուղղակի կան խնդիրներ, որոնց դեպքում պետք են վիրահատական մոտեցումներ», — ընդգծել է խմբակցության ղեկավարը։

Նա նշել է, որ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուների քննարկման մասով որևէ խնդիր չի տեսնում՝ պատրաստակամություն հայտնելով այս հարցը քննարկել նույնիսկ ամիսներով։