Կորեացի դիզայներ Հանյոն Լին առաջարկել է լուսացույցի փոխարեն վիրտուալ լազերային պատ օգտագործել: Դիզայներն ուշադրություն էր դարձրել, որ երթեւեկության կանոների չպահպանումը հաճախ է ողբերգական հետեւանքներ ունենում, ուստի նա հոգեբանական ազդեցության մեթոդ է առաջարկել:
Ինչպես հաղորդում է 3dnews-ը, կորեացի դիզայների գաղափարը հետեւյալն է. երբ սովորական լուսացույցի դեպքում կարմիր ազդանշանի ժամանակն է գալիս, Virtual Wall համակարգը ակտիվացնում է լազերային լուսավորումը եւ հենց անցման տեղում հայտնվում են հետիոտնի պատկերներ:
Մարդկանց պատկերները վարորդի համար հոգեբանական մեծ արգելք են ստեղծում, եւ նա չի կարող խախտում անել:
Այս գաղափարը մշակվել է 2006 թ-ին, դիզայներական մրցույթներում բազմաթիվ մրցանակների է արժանացել, իսկ արդեն այս տարի վիրտուալ լազերային պատերը կարող են կիրառվել աշխարհի խոշոր քաղաքներում:




























