Սեպտեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհին՝ Դիմիտրով բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Infiniti» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Mitsubishi» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։