Չինաստանի Հունան նահանգում 20 բանվորներ պայթյունի զոհ են դարձել, որը որոտացել է մայրուղիներից մեկի շինարարական աշխատանքների ընթացքում: Պայթյունը տեղի է ունեցել թունելում` անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով:
Տղամարդկանց խումբը շինարարական աշխատանքներ էր իրականացնում Հունան նահանգի Յանլինգ եւ Ռաչենգ բնակավայրերի միջեւ: Պայթյունը տեղի է ունեցել բեռնաթափող մեքենայում, երբ այն տեղական ժամանակով ժամը 8.30-ին մոտեցել է թունելին, գրում է Life News-ը:
Չինական ոստիկանության տվյալներով` ներսում պայթյունավտանգ պարագաներ ունեցող տրանսպորտային միջոցի վարորդը կորցրել է կառավարումը եւ հարվածել բետոնե կոնստրուկցիային: 20 մարդ տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացնում է «Սինհուան», պայթյունի պահին թունելում, նախնական տվյալներով, 24 մարդ է եղել: Նրանցից չորսին, որոնցից մեկը` ծանր վիրավոր, փրկարարներին հաջողվել է դուրս բերել:




























