2019 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզին սարեր ու ձորեր էր խոստանում, խոստանում էր աղետի գոտու վերացում, աղքատության կրճատում… Ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ, հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով էլ՝ Գյումրին այլ վերաբերմունքի է արժանի գործող կառավարության կողմից։

«Այն քաղաքականությունը, որը մենք տեսնում ենք, և Երևանի համեմատությամբ բյուջեի այդ տարբերությունը չեն արտացոլում այն խոսքերը, որոնցով Կառավարության անդամները պարբերաբար հանդես են գալիս Գյումրիի մասին խոսելիս», — ասել է Աբրահամյանը։