Սոմալիում կրկնակի ահաբեկչության հետեւանքով 7 մարդ զոհվել է: Պայթել է մայրաքաղաք Մոգադիշոյի ճանապարհներից մեկում տեղադրված պայթուցիկը:
Այդ ահաբեկչության զոհ են դարձել անցումային կառավարության բանակի զինվորներ եւ մեկ քաղաքացի, գրում է vesti.ru-ն:
Եւս երկու զինվորներ զոհվել են, երբ անհայտ անձը Բաքարա շուկայում ամբոխի մեջ նռնակ է գցել:
Իշխանությունները ահաբեկչությունների պատասխանատվությունը դնում են «Ալ Կաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Աշ Շաբաբ» խմբավորման իսլամիստ ծայրահեղականների վրա:




























