Գյումրիում իրավիճակը վատթարանում է, այնտեղ անիշխանություն է տիրում, և քաղաքում, ակնհայտորեն, պետք է իշխանափոխություն տեղի ունենա։ Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր այսօր փաստացի ղեկավարում են քաղաքը, տապալել են կառավարումը, ուստի Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների անցկացումը հրամայական է։
Նա հավելել է, որ քանի դեռ ընտրություններ չեն հայտարարվել, որևէ քաղաքական ուժ չի խոսում թեկնածուների մասին։
Ինչ վերաբերում է Իջևանին և այն մյուս համայնքներին, որտեղ նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, նրա խոսքով, աշխատում է թեկնածուների ցուցակների հաստատման ուղղությամբ։ «Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է հանդես գալ այնպիսի թեկնածուով, ով հաղթանակ կտանի, և առաջիկայում այդ կապակցությամբ հայտարարություն կարվի», — հավելել է Բաղդասարյանը։
Պատգամավորը հավաստիացրել է, որ իշխանությունները չեն պատրաստվում քրեական գործերի միջոցով ճնշում գործադրել համայնքների ղեկավարների վրա։ «Մենք չենք առաջնորդվում նրանով, որ համայնքների բոլոր ղեկավարները պետք է լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ», — հավաստիացրել է իշխող կուսակցության պատգամավորը։





























