Ավստրալիայի հյուսիսում գտնվող Ուոդեյա քաղաքում շուրջ 100 մարդու մասնակցությամբ զինված բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի երիտասարդ ծանր վիրավորվել է։ Սեպտեմբերի 15-ին այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով Հյուսիսային տարածքի ոստիկանությանը։

Իրավապահների փոխանցմամբ՝ կռիվը բռնկվել է երկու ընտանիքների միջև։ Բախման մասնակիցները զինված են եղել աղեղներով, նիզակներով ու մետաղյա ձողերով։ 22-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածք է ստացել, երբ նրան, ըստ նախնական տեղեկությունների, թիկունքից հարվածել են եռաժանի նիզակով։

«Ոստիկանները մտել են բնակարան, անվտանգ դուրս բերել վիրավորին և տեղափոխել բուժկենտրոն»,- հայտնել են ոստիկանությունից։

Բացի այդ, տան մոտակայքում հրդեհվել է մի ավտոմեքենա, որն, ըստ նախնական տվյալների, շրջափակած են եղել կռվարարները։ Մեքենայի տիրոջ ինքնությունը դեռ անհայտ է։