Մենք առաջնորդվելու ենք բնական գործընթացներով՝ միաժամանակ նկատի ունենալով էներգակիրների թանկացման դեպքում հնարավոր ռիսկերը։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ եթե գազի ներկրմամբ պայմանավորված Հայաստանում էներգակիրների գները բարձրանան, դա երկակի ազդեցություն կունենա։ Գալստյանը պարզաբանել է, որ դա կհանգեցնի ընդհանուր գնաճի ավելացմանը, քանի որ անմիջականորեն կազդի արտադրանքի ինքնարժեքի վրա։ «Բացի այդ, դա կարող է հանգեցնել տնտեսական ակիվության անկման։ Սա ապոկալիպտիկ սցենար է, և մեր արձագանքը պետք է լինի ավելի կոշտ ու ոչ ստանդարտ»,- ընդգծել է նա։