Չիլիում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են 34 կմ խորության վրա:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սանտյագոյից 857 կմ հյուսիս:  Առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Ցունամիի վտանգի մաիսն եւս չի նախազգուշացվել, հայտնում է «Ուտռոն»:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ուժեղ ցնցում Չիլիում արձանագրվել էր նաեւ մայիսի 17-ին, երկրի հարավային ափերի մոտ: