Միացյալ Նահանգները դիմել է Citibank բանկին՝ խնդրելով ապասառեցնել և Բելառուսին վերադարձնել նրա ակտիվները։ Սեպտեմբերի 15-ին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը։
Բանակցությունների ընթացքում Քոուլն ընդգծել է, որ լիովին աջակցում է դրամական միջոցները վերադարձնելու բելառուսական կողմի պահանջներին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այժմ իրավական և տեխնիկական լուծումներ է փնտրում այդ գործընթացն իրականացնելու համար։
«Ես լիովին ու բացարձակապես աջակցում եմ ձեր պահանջներին։ Ըստ էության՝ դուք լիովին իրավացի եք։ Այդ փողերը պետք է ապասառեցվեն և վերադարձվեն։ Մենք դիմել ենք բանկին՝ այդ միջոցները ապասառեցնելու խնդրանքով, և հիմա մշակում ենք դա անելու մեխանիզմը», — հատուկ բանագնացի խոսքերը մեջբերում է «ԲելՏԱ» գործակալությունը։





























