Եթե Հայաստանում այսօր տեղի ունեցող (տնտեսական գործընթացները- խմբ.) կրեն ոչ թե ժամանակավոր բնույթ, այլ դառնան միտում, ապա դա կարող է արմատապես փոխել երկրի ամբողջ ֆինանսական իրավիճակը: Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը դրա մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա վստահեցրել է, որ այս միտումները սպասվում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Հենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում է ընդունվել բարձրացնել տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6,75% մակարդակում։