Ռուսաստանցի փորձագետները, ովքեր զբաղվում են Ինդոնեզիայում աղետի ենթարված SSJ-100-ի տվյալների վերծանումով, հաղորդել են, որ օդաչուների բանակցությունների ձայնագրման որակը բավականին բարձր է, ողջ ձայնագրությունը պահպանվել է ընդհուպ մինչեւ աղետի պահը:

Ներկայումս ռուսաստանցի եւ ինդոնեզացի փորձագետները վերծանում են օդաչուների միմյանց եւ դիսպետչերների հետ բանակցությունները, հաղորդում է  NEWSru.com-ը:

Երկրոդ «սեւ արկղը» դեռեւս չի գտնվել: Ռուսաստանի ԱԻՆ աշխատակիցները շարունակում են նաեւ զոհերի մարմինների որոնումները:

Sukhoi SuperJet-100-ը աղետի էր ենթարկվել մայիսի 9-ին Ինդոնեզիայում ` ցուցադրական թռիչքի ժամանակ: Օդանավում գտնվել էր 45 մարդ: