Այս պահին դժվար է ասել, թե ինչ կարող ենք փոխել Ազգային ժողովում, դա մենք լիովին կփոխենք ուժեղ Հայաստանում, ես համոզված եմ, որ դա լինելու է, իսկ  Ազգային ժողովով փոխելու ենք իշխանությանը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15–ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

«Այս պահին գործընթացը դեռ նոր է սկսվել, շատ հետաքրքիր բացահայտումներ են լինում և ԱԺ–ից  շատ ավելի հեշտ է մարդկանց բացատրել և բացահայտել այն ստերը, ինչ իշխանությունն արել ու անում է, թե սկզբում ինչ է խոստացել, որի արդյունքում ունի որոշակի ընտրազանգված, և այժմ ինչ է անում։ Մենք ցույց կտանք բոլոր այն ոչ հայանպաստ որոշումները, որոնք կայացվում են»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ փողոցային պայքարը լինելու մեկ անգամ և վերջնական, սակայն չի նշում ժամկետներ, Ղազինյանն ասաց. «Կոնկրետ պահի վերաբերյալ կուսակցության որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև այդ պահը հասունանում է, շատ լուրջ հասունացման ճանապարհին է։ Մենք հիմա էլ կարող ենք փողոցային պայքար կազմակերպել, բայց ինչպես մեր ղեկավարը հայտարարել է, դա լինելու է մեկ անգամ և վերջնական։ Այսինքն անընդհատյա այդպիսի բան չենք ուզում կազմակերպել։ Պրոցեսներն էլ են գնում այնպես, որ կարծում եմ շատ երկար չի տևի»։