Ամերիկացի մանկաբույժ Ուիլյամ Սիրսը պնդում է, որ մոր եւ մինչեւ մեկ տարեկան երեխաների ֆիզիկական շփման բացակայությունը փոքրիկների մոտ կարող է ֆիզիկական եւ հոգեբանական շեղումներ առաջացնել: Ամերիկացի մանկաբույժը կարծում է, որ ճիշտ է երեխային կրծքով կերակրել անգամ 2-3 տարեկանում, քան փոքրիկին թողնել առանց ուշադրության:
Բժիշկ Սիրսը խորհուրդ է տալիս ավելի հաճախ գրկել փոքրիկներին, ոչ թե մանկասայլակով տանել, քնեցնել նրան մոր կողքին: Ըստ նրա` պետք չէ վախենալ, որ երեխան կարող է ոչ ինքնուրույն մեծանալ, դրա համար դեռ ժամանակ շատ կլինի: Կարեւոր է, որ ծնողների ջերմությունը երեխան ֆիզիկապես զգա հենց կյանքի առաջին տարիներին, գրում է «Raut.Ru»-ն:




























