Վառելիքի համաշխարհային գների աճը կազդի Հայաստանում գնաճի վրա։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին անհնար է կանխատեսել՝ արդյոք նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին, թե՝ ոչ։
Գալստյանը նշել է, որ Հայաստանում բենզինի գինն այսօր հասել է 600 դրամի։





























