«Ուժեղ Հայաստանը» որոշ տեղերում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին, կհայտարարենք անպայման։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15–ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ չբցառելով, որ ընտրություններին ընդառաջ հնարավոր են նոր քաղաքական հետապնդումներ լինեն։
«Ինչ-որ առումով այս իշխանության վիճակը ինձ ինձ ուրախացնում է, որովհետև սա ուժեղ իշխանության պահելաձև չի։ Իշխանությունը հոգեվարքի մեջ է։
Եթե մինչև ընտրությունը ինչ-որ բան կատարվում է, հասկանում ենք՝ ինչի համար է, մեր տոկոսները քչացնեն, մեզ փորձեն վարկաբեկել, իսկ ընտրություններից հետո այս վիճակը ինչի՞ համար է, եթե հաղթել ես»,–ասաց նա։
Հարցին՝ իր կարծիքով քրեական վարույթի շրջանակներում հնարավոր համարո՞ւմ է, որ առաջիկայում դատախազը գա ԱԺ՝ իրեն և Նարեկ Կարապետյանին անձեռնմխելի զրկելու միջնորդությամբ, Դավիթ Ղազինյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր համարում եմ, բայց դատախազի ԱԺ գալով գործը դառնում է հրապարակային, այսինքն 105 պատգամավոր, հարց ու պատասխան և այլն։ Դատախազը պետք է զեկույցով հանդես գա և հիմնավորի՝ ինչի համար է ուզում ձերբակալման թույլտվություն ստանալ։ Այդ ժամանակ ուղղակի ամեն ինչ արդեն ջրի երես դուրս կգա։ Եթե բաներ կան, որ չենք կարող ասել կամ իմ ասածը սուբյեկտիվ է հնչում, այդ ժամանակ արդեն ամեն ինչը ակնհայտ է դառնում։ Իսկ այդ պարագայում հասարակական կարծիքը արդեն լինում է ավելի օբյեկտիվ, քանի որ մենք չենք ներկայացնում։ Կարծում եմ, որ այդ քայլը չեն անի միայն այդ պատճառով, թե չէ ուրիշ պատճառ չկա։





























