Կանոնիկ եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են: Այդպես էլ փոխանցեք։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքները գնահատելու վերաբերյալ հարցը։

«Կան սարսափելի հանցագործություններ, բայց աստվածամարտությունն ու իր բոլոր միջոցներով ընթացող իսկական հալածարշավը դարավոր անեծք են։ Պատմությունը դա ապացուցում է», — նշել է Զախարովան։

Խոսելով եկեղեցու նշանակության մասին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել դիմել սուրբ գրքերին ու Աստվածաշնչին։

«Եվ հիմա չեմ կրկնի, ինքներդ կարդացեք սուրբ գրքերը և Աստվածաշունչը։ Եկեղեցու դեմ պայքարը, անշուշտ, աստվածամարտության եզրին գտնվող և հենց աստվածամարտության հասնող պայքար է։ Եվ, իհարկե, բոլորն էլ դարերի անեծքի տակ են ընկնելու», — ասել է Զախարովան։

Ընդ որում՝ նա պարզաբանել է, որ «անեծք» ասելով պարտադիր չէ հասկանալ ինչ-որ միստիկ իրադարձություն։

«Եվ պետք չէ մտածել, թե ինչ-որ միստիկ բան պետք է տեղի ունենա։ Հենց իրենց սեփական քաղաքացիների, մարդկանց կողմից են անիծվելու։ Ցավոք, ավա՜ղ», — նշել է նա։