G8 –ի երկրներին հաջողվել է համաձայնեցնել  դիրքորոշումները Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի Աֆրիկայի հարցով հատուկ  ներկայացուցիչ Միխայիլ Մարգելովը:

«Իրանի հարցում դիրքորոշումը միասնական է, ոչ ոք չի ցանկանում որպեսզի Իրանը միջուկային ռումբ ունենա»,-ասել է նա, փոխանցում է «Ռոսբալտը»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի հանդիպումը Իրանի իշխանությունների հետ ծրագրված է  մայիսի 23-ին:

Մարգելովն ընդգծել է, որ Իրանի վերաբերյալ, ի տարբերություն Սիրիայի, հակասություններ չկան: Սիրիայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Սիրիայի ռեժիմի ոչ մի ուժային փոփոխություն չի կարող տեղի ունենալ,  եւ սիրիացիներին ժամանակ է պետք էտալ, որպեսզի իերնք կարողանան կարգավորել իրենց խնդիրները: